Ջիմի Սիմփսոն
Ջիմի Սիմփսոն | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1975[1] (48 տարեկան) |
Ծննդավայր | Hackettstown, Ուորեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[2] |
Կրթություն | Բլումսբուրգ համալսարան և Hackettstown High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, պրոդյուսեր և թատրոնի դերասան |
Ամուսին(ներ) | Մելանի Լինսկի |
Պարգևներ և մրցանակներ | |
Ջեյմս Ռեյմոնդ (Ջիմի) Սիմփսոն (անգլ.՝ James Raymond "Jimmi" Simpson,նոյեմբերի 21, 1975[1], Hackettstown, Ուորեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան և պրոդյուսեր։ Առավել հայտնի է հեռուստատեսությունում կատարած աշխատանքով։ Նկարահանվել է «Թղթե տնակ», «Փախուստի թագավորներ», «Պայծառատես», «Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է», «C.S.I.: Հանցագործության վայրը», «Իմ անունն է Էռլ», «24 ժամ» և «Վայրի արևմուտքի աշխարհը» սերիալներում, ինչպես նաև «Սպիտակ տան գրոհը», «Խելագար ժամադրություն» և «Խելահեղ մրցավազք» ֆիլմերի երկրորդական դերերում։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմփսոնը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Հակեթստաուն քաղաքում։ Նա երեք եղբայրներից ամենակրտսերն է։
Նա ավարտել է Բլումսբերգի համալսարանը և դարձել է արվեստի բակալավր թատրոնի բնագավառում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոյում Սիմփսոնի առաջնելույթը կայացել է 2000 թվականին «Անհաջողակը» պատանեկական ֆիլմում։ 2002-2005 թվականներին դերասանուհուն կարելի էր տեսնել մի շարք սերիալներում (««Կարմիր վարդ» առանձնատուն», «24», «Նյու Յորքի ոստիկանություն», «Դետեկտիվ Ռաշ», «Դիմակահանդես»)։
2005 թվականի ամռանը Ջիմիի մասնակցությամբ կայացել է «Խելահեղ մրցավազք» ընտանեկան կատակերգության պրեմիերան։ Ֆիլմում նաև խաղացել են Լինդսի Լոհանը, Ջասթին Լոնգը և Մայքլ Քիթոնը։ Մեկ տարի անց թողարկվել է «Մնալ կենդանի» սարսափ ֆիլմը, որում Սիմփսոնը կատարել է էպիզոդիկ դեր։ 2006 թվականին Տորոնտոյի կինոփառատոնում առաջին անգամ ցուցադրվել է «Հրեշտակի ջրվեժ» ֆիլմը։ Այս պատկերում Ջիմին կատարել է Մեծ Եղբոր դերը, իսկ նկարահանման հրապարակում նրա խաղընկերներն են դարձել Լիամ Նիսոնը և Փիրս Բրոսնանը։
Սիմփսոնը խաղացել է «C.S.I.: Հանցագործության վայրը» սերիալի երեք էպիզոդներում, «Իմ անունն է Էռլ» սերիալի երկու էպիզոդներում և 2009 թվականի «Հաուս» սերիալի էպիզոդում, որը ստացել է «Unfaithful» անվանումը։ Նաև դերասանին կարելի է տեսնել «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» սերիալում։
Նա կատարել է «Զոդիակ» դետեկտիվի Մայք Մագոյի և «Խելագար ժամադրություն» կատակերգության Արմսթրոնգի դերերը։ 2011-2012 թվականներին Սիմփսոնը եղել է «Խելահեղ մրցավազք» սերիալի հիմնական դերասանական կազմում, իսկ 2005-2013 թվականներին պարբերաբար նկարահանվել է «Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է» սիթքոմի Լիամ Մակփոյլի դերում։ 2013 թվականին կայացել է դերասանի մասնակցությամբ «Սպիտակ տան գրոհը» ֆիլմի պրեմիերան։
Սիմփսոնը խաղացել է «Լուրեր» սերիալի Ջեք Սփենիեի և «Թղթե տնակ» սերիալի Գևինա Օրսեայի դերը։ 2017 թվականին նրան կարելի էր տեսնել «Սև հայելի» սերիալի 4-րդ եթերաժրջանի առաջին սերիայում (դերը դերասանին բերել է «BAFTA» մրցանակի անվանակարգ)։
2016 թվականի աշնանը HBO-ով մեկնարկվել է «Վայրի արևմուտքի աշխարհը» գիտաֆանտաստիկ սերիալը, որը երկարացվել է 4 եթերաշրջանով[4]։ Սերիալում Սիմփսոնը կատարել է գլխավոր դերերից մեկը և իր աշխատանքի համար առաջադրվել է «Էմմի» մրցանակի։ Հենց նրա կերպարի՝ Ուիլյամի գործողությունները դարձել են խթան մյուս եթերաշրջանների հետագա զարգացման համար։
2020 թվականի վերջին էկրան է դուրս եկել «Խելահեղ» թրիլլերը։ Սիմփսոնից բացի ֆիլմում նկարահանվել են նաև Ռասսել Քրոուն, Կարեն Պիստորիուսը և Գեբրիել Բեյթմանը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին կնոջ՝ Մելանի Լինքսի հետ Սիմփսոնը ծանոթացել է 2001 թվականին՝ ««Կարմիր վարդ» առանձնատուն» մինի սերիալի նկարահանումների ժամանակ։ Զույգը նշանադրվել է 2005 թվականին և ամուսնացել՝ 2007 թվականի ապրիլի 14-ին Նոր Զելանդիայի Քուինսթաունի մոտ գտնվող մատուռում[5]։ 2012 թվականի սեպտեմբերի 25-ին Լինքսը տվել է ապահարզան՝ հղում կատարելով անհաշտ տարաձայնությունները[6]։ Ապահարզանը կայացել է 2014 թվականի մայիսի 23-ին[7]։
2019 թվականի ապրիլին դերասանն ամուսնացել է դերասանուհի Սոֆի Դել Պիցոյի հետ[8]։
Աշխատանք թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմփսոնը խաղացել է Բրոդվեյի «The Farnsworth Invention» պիեսում։ Նրա Ֆիլո Թեյլոր Ֆարնսվորթի դերի կատարումը բարձր է գնահատել Chicago Tribune-ը[9], ինչպես նաև այս դերի համար ստացել է «Theatre World Award»[10]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2000 | Անհաջողակ | Loser | Նոա | |
2004 | Լրտեսներ | D.E.B.S. | Սկադ | |
2005 | Խելահեղ մրցավազք | Herbie: Fully Loaded | Քրեշ | |
2006 | Մնալ կենդանի | Stay Alive | Ֆինուես | |
2007 | Հրեշտակի ջրվեժ | Seraphim Falls | մեծ եղբայր | |
2007 | Զոդիակ | Zodiac | Մայք Մագո | |
2008 | Հանգիստ, փոքր հարսանիք | A Quiet Little Marriage | Ջեքսոն | |
2009 | Հրաշագործությունների մայրը | The Mother of Invention | Մարտին Վուդերսոն | |
Ստի հայտնագործումը | The Invention of Lying | Բոբ | ||
Վիրտուալություն | Virtuality | մարդ վիրտուալ իրականությունից | ||
2010 | Լավ մտադրություն | Good Intentions | Կայլ | |
Խելագար ժամադրություն | Date Night | Արմսթրոնգ | ||
2011 | Մեծ կրակոց | The Big Bang | Նիլս Գեկ | |
2012 | Նախագահ Լինքոլն։ Վամպրիների որսորդ | Abraham Lincoln: Vampire Hunter | Ջոշուա Սպիդ | |
Բարև, ես պետք է գնամ | Hello I Must Be Going | Ֆիլ | ||
2013 | Էմանուելի մասին ճշմարտությունը | The Truth About Emanuel | Արթուր | Ashland Independent Film Festival - լավագույն դերասանական կազմ[11] |
2013 | Սպիտակ տան գրոհը | White House Down | Սկիպ Թայլեր | |
2014 | Սոուս | Gravy | Սթեֆ | |
Վերջին անգամ, երբ դու զվարճանաս | The Last Time You Had Fun | Ջեյք | ||
2020 | Կատաղի | Unhinged | Էնդի |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2002 | «Կարմիր վարդ» առանձնատուն | Rose Red | Քևին Բոլինջեր | 3 էպիզոդո |
Կանացի բրիգադ | The Division | Շոն Թաունսենդ | «Forgive Me, Father» էպիզոդ | |
24 | 24 | Քրիս | 3 էպիզոդ | |
2003 | Նյու Յորքի ոստիկանություն | NYPD Blue | Մայք | «Bottoms Up» էպիզոդ |
Դետեկտիվ Ռաշ | Cold Case | Ռայան Բայես | «Churchgoing People» էպիզոդ | |
2005 | Դիմակահանդես | Carnivàle | Լի | 2 էպիզոդ |
2005-2013 | Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է | It’s Always Sunny in Philadelphia | Միամ ՄակՊոյլМакПойл | 7 էպիզոդ |
2006 | Իմ անունն է Էռլ | My Name is Earl | Դևիդ Հեյս | 2 էպիզոդ |
2008 | Վերջին պահին | Eleventh Hour | Ուիլ Սանդերս | «Resurrection» էպիզոդ |
C.S.I.: Հանցագործության վայրը | CSI: Crime Scene Investigation | Թոմաս Դոնովեր | 2 էպիզոդ | |
2008-2009 | Ուշ շոու Դեյվիդ Լետերմանի հետ | Late Show with David Letterman | Լայլ | 15 էպիզոդ |
2009 | Հաուս | House | Դենիել Բրեսոնի հայրը | «Unfaithful» էպիզոդ |
2009-2013 | Պայծառատես | Psych | Մերի Լայթլի | 4 էպիզոդ |
2010 | Երեկույթների վարպետները | Party Down | Ջեկալ Օնասիս / Դենիս | «Jackal Onassis Backstage Party» էպիզոդ |
2011 | Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին | How I Met Your Mother | Փիթ Դարկենսոն | «The Naked Truth» էպիզոդ |
2011-2012 | Փախուստի թագավորներ | Breakout Kings | Լլոյադ Լոուրի | 23 էպիզոդ |
2013 | Անվերահսկելի | Unsupervised | Մեթյու / Դին Ջեյկոբս | հնչյունավորող «The Great Traveler’s Road» էպիզոդ |
2013-2016 | Տեսադաշտում | Person of Interest | Լոգան Փիրս | 2 էպիզոդ |
2014 | Թղթե տնակ | House of Cards | Գևին Օրսեյ | 8 էպիզոդ[12] |
2016 | Հեփ և Լեոնարդ | Hap and Leonard | զինվոր | 6 էպիզոդ |
Վայրի արևմուտքի աշխարհը | Westworld | Ուիլյամ | 8 էպիզոդ | |
Սա մենք ենք | This Is Us | Էնդի Ֆենեն Энди | «Last Christmas» էպիզոդ | |
2017 | Պայծառատես | Psych: The Movie | Մերի Լայթլի | Հեռուստաֆիլմ |
Սև հայելի | Black Mirror | Ջեյմս Ուոլթոն | «USS Callister» էպիզոդ | |
2018 | Չբացահայտված գործ | Unsolved | խուզարկու Ռասել Պուլ | |
2019 | Հավերժական պարգև | Perpetual Grace | Ջեյմս |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 http://ibdb.com/person.php?id=465457
- ↑ Theatre World Award Recipients — Theatre World Award.
- ↑ Тизер: "Мир Дикого Запада" продлили на четвертый сезон
- ↑ «In Style Weddings (2007)». In Style. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Melanie Lynskey Files For Divorce From Jimmi Simpson». Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «'Two & A Half Men' & 'Always Sunny' Stars - Nicest Divorce EVER». TMZ. 2014 թ․ մայիսի 23. Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Jimmi Simpson, Biography
- ↑ «Broadway's 'The Farnsworth Invention' is pure Sorkin». Chicago Tribune. 2007 թ․ դեկտեմբերի 6.
- ↑ «Past Recipients - Theatre World Awards». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «The Truth About Emanuel - Awards». IMDb. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «'Breakout Kings' Alum Jimmi Simpson Joins 'House of Cards' (Exclusive)». 2013 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմի Սիմփսոն» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 21 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ